20:58  ,  25 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» ու «Բոկա Խունիորսը» կանցկացնեն Մարադոնայի հիշատակին նվիրված հանդիպում

Կատալոնական «Բարսելոնան» ու արգենտինական «Բոկա Խունիորսը» կանցկացնեն ընկերական հանդիպում՝ նվիրված լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնայի հիշատակին։ Նա մահացել է 2020թ. նոյեմբերի 25-ին։

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Մարադոնան «Բոկա Խունիորսում» հանդես է եկել 1981–1982–ին, 1995-1997-ին եւ դարձել Արգենտինայի չեմպիոն։

Մարադոնան «Բարսելոնայում» խաղացել է 1982-1984-ին՝ դառնալով Իսպանիայի գավաթակիր, լիգայի գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր։ Մարադոնան մահացել է 60 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English