19:52  ,  25 հոկտեմբերի, 2021

«Ռոմա» - «Նապոլի»՝ 90 վայրկյանում

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» տանը 0։0 հաշվով էր խաղացել առաջատար «Նապոլիի» հետ։ Հռոմեական ակումբի թվիթերյան էջը ներկայացրել է հանդիպման լավագույն դրվագները 90 վայրկյանում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում խաղացել էր 66 րոպե։

«Նապոլին» 25 միավորով առաջինն է, նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Միլանը»։ Երրորդ տեղում չեմպիոն «Ինտերն» է՝ 18 միավոր։ «Ռոման» չորրորդն է՝ 16 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում