17:59  ,  25 հոկտեմբերի, 2021

Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի հեռացվի պաշտոնից Մադրիդի «Ռեալից» կրած 1։2 հաշվով պարտության պատճառով, հաղորդում է իսպանական Marca–ն։

Կումանի ապագան կատալոնական ակումբում կախված կլինի «Ռայո Վալյեկանոյի» եւ «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության եւ Կիեւի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման արդյունքից։

Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Ակումբը համագործակցությունը շարունակելու մտադրություն չունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում