16:56  ,  25 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» 0։5 պարտությունից հետո Ֆերդինանդը դիմել է անհետաձգելի բուժօգնության (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլից» «Մանչեսթեր Յունայթեդի» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց։

«Այս 60 րոպեն ինձ ուղարկեց անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Գրողը տանի»,- գրել է Ֆերդինանդը Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար հիվանդանոցից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում