15:58  ,  25 հոկտեմբերի, 2021

Սալահ. Մենք պետք է նվաճենք տիտղոսը

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 5։0 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հույս է հայտնել, որ գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմն այս մրցաշրջանի արդյունքում կնվաճի Պրեմիեր լիգայի տիտղոսը։

«Հրաշալի է «Օլդ Տրաֆորդում» 5։0 հաշվով հաղթանակը։ Մենք գիտեինք, որ բարդ կլինի, եթե չցուցադրենք մեր խաղը։

Գիտենք, թե ինչ է պետք Պրեմիեր լիգայում չեմպիոն դառնալու համար, դա արդեն արել են 2 տարի առաջ։

Մենք պետք է այս անգամ էլ նվաճենք տիտղոսը։ Հույս ունենք, որ դա կհաջողվի մեզ»,- Մոհամեդ Սալահի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Սալահը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում