15:22  ,  25 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա ժամերին որոշում կընդունի Սուլշերի վերաբերյալ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Հեռացման-չհեռացման վերաբերյալ որոշում կլինի առաջիկա ժամերին կամ օրերին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Մանչեսթերյան ակումբում դիտարկում են Անտոնիո Կոնտեի թեկնածությունը։ Իտալացի մասնագետը չեմպիոնական տիտղոսներ է նվաճել Լոնդոնի «Չելսիի», Թուրինի «Յուվենտուսի» եւ Միլանի «Ինտերի» հետ։ Կոնտեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հարցում։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»։

Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում