11:51  ,  25 հոկտեմբերի, 2021

Կարագեր. Կլոպի, Տուխելի եւ Գվարդիոլայի հետ մրցակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է ավելի ուժեղ մարզիչ

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի հեռուստամեկնաբան, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը «Մանչեսթեր Յունայթեդին» հորդորել է գլխավոր մարզիչի պաշտոնում ավելի ուժեղ փոխարինող գտնել նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին։

«Սուլշերը լավ աշխատանք է կատարել, բայց Կլոպի, Տուխելի եւ Գվարդիոլայի հետ մրցակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է ավելի ուժեղ մարզիչ։

Ուլեի վատագույն օրն էր կարիերայում։ Նա չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին», որին չեմպիոնական մակարդակի հասցնելու համար պետք է այլ մարզիչ։

Այդպիսի ակումբը չի կարող հույսը դնել մարզչական մասնագիտության նրբությունները նոր սերտողի վրա»,- Կարագերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»։

Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում