10:13  ,  25 հոկտեմբերի, 2021

Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան եւ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում։ Վալվերդեն փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, սակայն 20 րոպե անց ծնկահոդի վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը։

Տիբո Կուրտուան աջ ոտքի վնասվածք ստացավ գնդակը հեռացնելիս։ Հոկտեմբերի 25-ին նրանք բուժզննում կանցնեն ակումբում։

Հիշեցնենք, որ Բարսելոնայում տեղի ունեցած խաղում 2։1 հաշվով հաղթել է Արքայական թիմը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն արդեն հոկտեմբերի 27-ին կանցկացնի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը՝ ընդունելով «Օսասունային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում