09:03  ,  25 հոկտեմբերի, 2021

Ռոնալդու․ Մեր ֆանատներն արժանի են շատ ավելի լավ արդյունքների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի առաջնության 9-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո գրառում է արել Ինստագրամում։

«Երբեմն չի ստացվում հասնել այն արդյունքին, որի համար պայքարում ենք, երբեմն լուսատախտակին այն հաշիվը չէ, որը մեզ պետք է։ Այդ ամենի համար պատասխանատու ենք միայն ու միայն մենք, քանի որ ուրիշ որեւէ մեկին հնարավոր չէ մեղադրել։

Մեր ֆանատները դարձյալ անհավանական էին, մշտապես մեզ աջակցում էին։ Նրանք արժանի են ավելիին, շատ ավելի լավ արդյունքների, եւ մենք պետք է հասնենք դրանց երկրպագուների համար։ Ժամանակն է»,- գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում Ռոնալդուն գրավեց «Լիվերպուլի» դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English