01:28  ,  25 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» ֆանատները հարձակվել են Կումանի ավտոմեքենայի վրա

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ավտոմեքենան ենթարկվել է հարձակման «Կամպ Նոու» ստադիոնից դուրս գալուց։ Ֆանատները շրջափակել են ավտոմեքենան, հարվածել դրան, բղավել։

«Բարսելոնան» 9 խաղում վաստակել է 15 միավոր եւ 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English