00:59  ,  25 հոկտեմբերի, 2021

Լուիս Սուարեսի դուբլը «Աթլետիկոյին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» ընդունեց առաջատարներից «Ռեալ Սոսյեդադին»։ Հյուրերը խաղի ընթացքում հաղթում էին 2։0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ՝ 2։2։

«Ռեալ Սոսյեդադը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալն» ու «Սեւիլիան» 9 խաղից հետո ունեն 20 միավոր։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։2 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 61, 77, 11մ - Ալեքսանդր Սյորլոտ, 7, Ալեքսանդր Իսակ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում