00:45  ,  25 հոկտեմբերի, 2021

«Ինտերը» չպահպանեց հաղթական հաշիվը «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելություն ուներ մինչեւ վերջին րոպեները։ 17-րդ րոպեին «Ինտերի» գոլը խփել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Սակայն հիմնական ժամանակի նախավերջին րոպեին «Ինտերի» դարպասին նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան՝ իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին փրկելով պարտությունից։

«Ինտերը» 18 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Ռոմայից»։ Առաջատարներն են 25-ական միավոր վաստակած «Նապոլին» ու «Միլանը»։ «Յուվենտուսը» 6-րդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 17 - Պաուլո Դիբալա,  89, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում