22:02  ,  24 հոկտեմբերի, 2021

«Նապոլին» 8 հաղթանակից հետո առաջին միավորները կորցրեց «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում առաջատարներից «Նապոլին» հյուրընկալվեց «Ռոմային» եւ 8 հաղթանակից հետո առաջին միավորները կորցրեց։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Նապոլին» ավելի շատ տիրեց գնդակին (62 տոկոս), սակայն դարպասի ուղղությամբ հարվածները գրեթե հավասար էին (12։10), իսկ դարպասին հարվածները՝ 2։1 դարձյալ «Ռոմայի» առավելությամբ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն 66-րդ րոպեին նրան փոխարինեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

82-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը անհավասարակշիռ վարք դրսեւորեց՝ դժգոհելով մրցավարությունից։

«Նապոլին» 25 միավորով առաջինն է, նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Միլանը»։ «Ռոման» չորրորդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում