Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց չեմպիոն «Ալաշկերտին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
«Արարատ-Արմենիան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատից»։ «Ալաշկերտը» նախավերջինն է՝ 6 միավոր։
Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2։1
Արմեն Համբարձումյան, 22, Մաիլսոն Լիմա, 67 - Ժոզե Էմբալո, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում