20:34  ,  24 հոկտեմբերի, 2021

Սալահը՝ Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլ խփած աֆրիկացի. «Լիվերպուլը» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 4։0 (ֆոտո)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվել է «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 4։0 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում երրորդ եւ չորրորդ գոլերը խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 106 գոլով դարձավ Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլ խփած աֆրիկացին։ Նա առաջ անցավ «Չելսիի» նախկին խաղացող, կոտդիվուարցի Դիդյե Դրոգբային՝ 104 գոլ։

Առաջին երկու գոլերը «Մանչեսթեր Յունայթեդին» խփեցին գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում