19:37  ,  24 հոկտեմբերի, 2021

86 հազար հանդիսական է ներկա «Էլ Կլասիկոյին» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպմանը Կատալոնիայի մայրաքաղաքի «Կամպ Նոու» ստադիոնում ներկա է 86 հազար 422 հանդիսական։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը պարտվում է նվազագույն հաշվով։ «Ռեալում» առաջին գոլը խփեց ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս