19:02  ,  24 հոկտեմբերի, 2021

«Լեսթեր Սիթին» ուժեղ էր «Բրենթֆորդից», «Վեստ Հեմը»՝ «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրենթֆորդին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի գոլերի շնորհիվ։

Լոնդոնյան դերբիում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոյի միակ գոլը։

«Վեստ Հեմը» 17 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» 6-րդն է՝ 15 միավոր։ «Լեսթեր Սիթին» ունի 14 միավոր եւ 9-րդն է։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)

Մատիաս Յորգենսեն, 60 - Յուրի Տիլեմանս, 14, Ջեյմս Մեդիսոն, 73

«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 72

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով