18:40  ,  24 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ

Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Ռոման» կընդունի «Նապոլիին»։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա» (4-2-3-1). Ռուի Պատրիսիու, Կարսդորպ, Մանչինի, Իբանյես, Վինյա, Կրիստանտե, Վերետու, Ձանյոլո, Պելեգրինի, Մխիթարյան, Աբրահամ։

«Ռոմա» - «Նապոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով