17:54  ,  24 հոկտեմբերի, 2021

«Սեւիլիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սեւիլիան» սեփական խաղադաշտում մրցեց «Լեւանտեի» հետ։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ 5։3 հաշվով։

«Սեւիլիան» 20 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Լեւանտեն» նախավերջինն է՝ 5 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Սեւիլիա» - «Լեւանտե»՝ 5։3 (տեսանյութ)

Օլիվեր Տորես, 8, Ռաֆայել Միր, 24, Դիեգո Կառլոս, 38, Մունիր Էլ-Հադադի, 50, Ֆերնանդո, 64 - Խոսե Լուիս Մորալես, 33, 55, Գոնսալո Մելերո, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում