16:34  ,  24 հոկտեմբերի, 2021

Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը վստահ է, որ այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարում մրցակցությունից դուրս է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը տարվա առաջին կեսն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում»։

«Լեոն այս տարի էլ արժանի է «Ոսկե գնդակի», քանի որ անհատական մակարդակում անցկացրել է հրաշաի տարի, թեեւ «Բարսելոնայի» հետ նվաճել է միայն Իսպանիայի գավաթը։

Նա դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն եւ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։

Մեսին Արգենտինայի հավաքականի հետ առաջին անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Այդ մրցաշարում էլ նա բոլորից շատ գոլ խփեց եւ գոլային փոխանցում կատարեց։

Այդ ամենի շնորհիվ Լեոն այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Պետք է նաեւ հիշել, թե ինչքան բարդ է ամեն տարի նրա նման հանդես գալ նույն մակարդակի վրա»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է Ole-ն։

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ