00:40  ,  24 հոկտեմբերի, 2021

«Բոլոնիան» 2 հեռացումից հետո պարտվեց «Միլանին», Իբրահիմովիչի գոլն ու ինքնագոլը՝ առաջինը կարիերայում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Հյուրերը հաշիվը բացեցին 16-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի գոլի շնորհիվ։ 20-րդ րոպեին հեռացվեց «Բոլոնիայի» ֆրանսիացի պաշտպան Ադամա Սուրաորոն։ 35-րդ րոպեին իտալացի պաշտպան Դավիդե Կալաբրիան կրկնապատկեց «Միլանի» առավելությունը։

49-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ միլանյան թիմի 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը կարիերայում առաջին անգամ գրավեց սեփական դարպասը։

52-րդ րոպեին գամբիացի հարձակվող Մուսա Բարոուի գոլի շնորհիվ դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը։

58-րդ րոպեին երկրորդ հեռացումը եղավ «Բոլոնիայից»։ Կարմիր քարտ ստացավ իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոն։

Թվային առավելությունը «Միլանը» վերջնամասում։ Ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերն ու Զլատան Իբրահիմովիչը դարձան գոլերի հեղինակ։

«Միլանը» 25 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Նապոլիից», որը 9-րդ տուրում հոկտեմբերի 24-ին կհյուրընկալվի «Ռոմային»։ «Բոլոնիան» 9-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բոլոնիա» - «Միլան»՝ 2։4 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 49, ինքնագոլ, Մուսա Բարոու, 52 - Ռաֆայել Լեաու, 16, Դավիդե Կալաբրիա, 35, Իսմայել Բենասեր, 84, Զլատան Իբրահիմովիչ, 90

Հեռացումներ՝ Ադամա Սումաորո («Բոլոնիա»), 20, Ռոբերտո Սորիանո («Բոլոնիա»), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում