23:47  ,  23 հոկտեմբերի, 2021

Կրեմլի գավաթ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մոսկվայում անցկացվող «ՎՏԲ Կրեմլի գավաթ» մրցաշարի եզրափակիչ։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում խաղաց ռուսաստանցի Ասլան Կարացեւի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 6։7 (7։9), 1։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Եզրափակիչում Ասլան Կարացեւի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը, որը կիսաեզրափակիչում 6։3, 6։4 հաշվով առավելության հասավ լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի նկատմամբ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 667 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում