20:50  ,  23 հոկտեմբերի, 2021

ԵԱ. Հենրիկ Սահակյանը նվաճեց ոսկե մեդալ (ֆոտո)

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող  բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի թիմի անդամ Հենրիկ Սահակյանը։

Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող բռնցքամարտիկը 51 կգ քաշային կարգի եզրափակիչում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիրովի նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Չեմպիոնին պարգևատրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Կանանց 60 կգ քաշային կարգում էլիդա Քոչարյանը Հայաստանի համար նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով ռուսաստանցի մրցակցին։

Հարություն Նազարյանի սանը Եվրոպայի նախորդ առաջնությունում  նվաճել էր բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում