20:08  ,  23 հոկտեմբերի, 2021

«Կադիսը» պարտվեց տանը, Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Կադիսը» տանը մրցեց «Ալավեսի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Խոսելուն։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Կադիսը» 7 միավորով 17-րդն է, «Ալավեսն» ունի 6 միավոր եւ 18-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Կադիս» - «Ալավես»՝ 0։2 (տեսանյութ)

Խոսելու, 6, 11մ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում