19:59  ,  23 հոկտեմբերի, 2021

«Էվերտոնը» պարտվեց, «Վուլվերհեմթոնը» խաղաց ոչ ոքի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ «Վուլվերհեմփթոնը» 13 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ «Լիդս Յունայթեդը» 17-րդն է՝ 7 միավոր։

«Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Ուոթֆորդին» եւ պարտվեց 2։5 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 2։1 հաշվով։ «Էվերտոնը» 14 միավորով 8-րդն է։ «Ուոթֆորդը» 10 միավորով բարձրացավ 14-րդ տեղ։

«Նյուքասլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ «Նյուքասլը» 4 միավորով նախավերջինն է, «Քրիսթալ Փելասը» 15-րդն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Էվերտոն» - «Ուոթֆորդ»՝ 2։5 (տեսանյութ)

Թոմ Դեւիս, 3, Ռիշարլիսոն, 63 - Ջոշուա Քինգ, 13, 80, 86, Յուրայ Կուցկա, 78, Էմանուել Դենիս, 90+1

«Քրիսթալ Փելաս» - «Նյուքասլ»՝ 1:1

Քրիստիան Բենտեկե, 56 – Կալում Ուիլսոն, 65

«Լիդս Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։1

Ռոդրիգո, 90+4, 11մ – Հվան Հի Չան, 10

«Սաութհեմփթոն» - «Բարնլի»՝ 2։2

Վալենտինո Լիվրամենտո, 41, Արմանդո Բրոյա, 50 - Մաքսվել Կորնե, 13, 57

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս