18:23  ,  23 հոկտեմբերի, 2021

Ռոնալդու. Ես հանգիստ եմ քնում եւ խիղճս ինձ չի տանջում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իր հասցեին հնչող քննադատությանը։

«Ես գիտեմ, երբ է թիմին պետք իմ օգնությունը պաշտպանությունում, բայց իմ դերն ակումբում հաղթելն է, թիմին օգնելն ու գոլեր խփելը։ Սակայն պաշտպանությունում լինելն էլ իմ աշխատանքի մի մասն է։

Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում դա տեսնել, քանի որ ինձ չեն հավանում, բայց ես 36 տարեկան եմ, հաղթում եմ եւ քննադատությունն ինձ չի անհանգստացնում։ Ես հանգիստ եմ քնում եւ խիղճս ինձ չի տանջում։ Կշարունակեմ փակել քննադատողների բերանները եւ հաղթել։

Եթե խոսում են իմ մասին, նշանակում է՝ նրանք գիտեն իմ ներուժն ու արժեքը ֆուտբոլում։ Ես ամեն ինչ նվաճել եմ, բայց դեռ ունեմ մոտիվացիա։ Նոր էջ եմ բացել իմ կյանքում եւ այստեղ եմ, որպեսզի հաղթեմ։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լինի տիտղոսներ նվաճելու մակարդակի։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ակումբին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 5 հանդիպման, խփել 3 գոլ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում