Անգլիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար «Չելսին» Լոնդոնում ընդունեց հետնապահ «Նորվիչ Սիթիին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 7։0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոին, անգլիացի պաշտպաններ Ռիս Ջեյմսն ու Բեն Չիլուելը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի անգլիացի պաշտպան Մաքսիմիլիան Աարոնսը։
«Չելսին» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նորվիչ Սիթին» վերջինն է՝ 2 միավոր։
Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
«Չելսի» - «Նորվիչ Սիթի»՝ 7։0 (տեսանյութ)
Մեյսոն Մաունթ, 8, 85, 11մ, 90+1, Կալում Հադսոն-Օդոի, 18, Ռիս Ջեյմս, 42, Բեն Չիլուել, 57, Մաքսիմիլիան Աարոնս, 62, ինքնագոլ
Հեռացում՝ Բեն Գիբսոն («Նորվիչ Սիթի»), 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում