16:33  ,  23 հոկտեմբերի, 2021

Կումանը՝ «Էլ Կլասիկոյի» մասին. Բացահայտ ֆավորիտ չկա

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Ռեալի» հետ առաջիկա դիմակայությունում ակնհայտ ֆավորիտի չի տեսնում։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։

«Կարեւոր հանդիպում է։ Մենք կարող ենք ցույց տալ, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է։ Այդ պատճառով արդյունքը կարեւոր է։ Վստահությունը վերադարձնելու համար կարեւոր է վաղը հաղթել սեփական խաղադաշտում։

Խաղացողներն ամեն օր մեծ եռանդով աշխատում են, որպեսզի բարելավեն վիճակը։ Ես չեմ զգում, որ այս «Էլ Կլասիկոն» քննություն է, բայց կարեւոր հանդիպում է, որում ցանկանում ենք հաղթել։

Պետք է խաղանք առանց վախի եւ հենց մեկնարկից հաղթելու վճռականությամբ։ Արդյունքը չի ունենա վճռական նշանակություն առաջնությունում։ Ես չգիտեմ՝ հավատում են մեզ, թե ոչ, բայց մենք չունենք անվստահություն։

Բացահայտ ֆավորիտ չկա։ Մենք խաղում ենք տանը, երկրպագուները մեզ են աջակցելու։ Ես չունեմ որեւէ վախ»,- Կումանի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ