13:18  ,  23 հոկտեմբերի, 2021

Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդն» ինչ մարզավիճակում էլ լինի, կարող է անել անհավանան ինչ որ բան

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայության մասին, փոխանցում է BBC-ն։

«Բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլի աշխարհում ամեն ինչ կարող է պատահել։ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» դիմակայությունն առանձնահատուկ իրադարձություն է։

Կարծում եմ՝ մանչեսթերյան թիմում դժգոհ են իրենց նախորդ արդյունքներից, բայց մենք գիտենք, որ նրանք ինչ մարզավիճակում էլ լինեն, կարող են անել ինչ որ անհավանական բան։ Մենք դա արդեն տեսել ենք։

«Լիվերպուլը» կփորձի կենտրոնանալ սեփական խաղի վրա։ Իհարկե, արդյունքը կեւերա խաղի ավարտին»,- նախախաղային ասուլիսում նշել է Յուրգեն Կլոպը։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում