00:05  ,  23 հոկտեմբերի, 2021

Չավին նվաճեց 7-րդ տիտղոսը, Քաթարում բացվեց ԱԱ-2022-ի 6-րդ ստադիոնը (ֆոտո, վիդեո)

«Ալ Սադը» նվաճեց Քաթարի էմիրի գավաթը՝ եզրափակիչում առավելության հասնելով «Ալ Ռայանի» նկատմամբ, որի գլխավոր մարզիչն է ֆրանսիացի Լորան Բլանը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։4 հաշվով։

Եզրափակիչը տեղի ունեցավ նորաբաց «Ալ-Թումամ» ստադիոնում, որը 2022թ․ աշխարհի առաջնության ստադիոններից շահագործման հանձնած 6-րդն է։ Այն ունի 40 հազար տեղ։

Իսպանիայի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 7-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում։ Չավին «Ալ Սադը» գլխավորում է 2019թ․ մայիսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս