21:46  ,  22 հոկտեմբերի, 2021

Թուրինում թալանել են «Յուվենտուսի» հարձակվողի առանձնատունը

Թուրինում թալանել են իտալական «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլու Դիբալայի առանձնատունը, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։

Հանցագործները կոտրել են առաջին հարկի պատուհանը, անվտանգության աշխատակիցը նկատել է կողոպտիչներին եւ տագնապ է բարձրացրել, սակայն նրանք հասցրել են հեռանալ՝ տանելով թանկարժեք զարդեր եւ Դիբալայի ձեռքի ժամացույցների հավաքածուն։

Դիբալան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից՝ դառնալով Իտալիայի հնգակի չեմպիոն, եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում