21:21  ,  22 հոկտեմբերի, 2021

«Ալաշկերտը» կմեկնի ԱՄՆ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմեկնի ԱՄՆ։ Երեւանյան թիմը հունվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Միացյալ Նահանգներում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում են նաեւ ստուգողական հանդիպումներ։ Ծրագրերի եւ մրցակիցների մասին «Ալաշկերտը» կհայտարարի առաջիկայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 7 խաղից հետո «Ալաշկերտը» 6 միավորով նախավերջինն է։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երեք տուրում թիմը կրել է նույնքան պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում