19:49  ,  22 հոկտեմբերի, 2021

«Նոա» - «Արարատ»՝ 2։2

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Նոան» ընդունեց «Արարատին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նոայի» ռուսաստանցի հարձակվող Պավել Կիրեենկոն, 54-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի պաշտպան Հովհաննես Նազարյանը, որը 67-րդ րոպեին գրավեց նաեւ «Նոայի» դարպասը։ 76-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։

«Արարատը» 19 միավորով երկրորդն է, «Նոան» 5-րդն է՝ 14 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Նոա» - «Արարատ»՝ 2։2

Պավել Կիրեենկո, 30, Հովհաննես Նազարյան, 54, ինքնագոլ - Հովհաննես Նազարյան, 67, Էդգար Մալաքյան, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում