18:56  ,  22 հոկտեմբերի, 2021

Էրլինգ Հոլանդը կբացակայի մի քանի շաբաթ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձյալ վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնել է գերմանական թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն։

«Հոլանդը չի խաղա «Արմինիայի» դեմ։ Նա կբացակայի մի քանի շաբաթ ազդրի մկանային վնասվածքի պատճառով»,- մարզիչի խոսքը մեջբերում է դորտմունդյան ակումբի թվիթերյան էջը։

Հոլանդը վնասվածք էր ստացել նաեւ հոկտեմբերի սկզբին՝ բաց թողնելով երկու շաբաթ։

21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման, խփել 9 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում