17:47  ,  22 հոկտեմբերի, 2021

Կլոպը համեմատել է Սալահին եւ Ռոնալդուին

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայությունից առաջ համեմատել է երկու թիմերի հարձակվողներ, եգիպտացի Մոհամեդ Սալահին եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։

«Երկուսն էլ համաշխարհային մակարդակի խաղացողներ են։ Հավանաբար, Սալահի ձախ ոտքով հարվածներն ավելի հզոր են։ Կրիշտիանուն ուժեղ է օդային պայքարում եւ աջ ոտքով։ Երկուսն էլ արագ են եւ ձգտում են մշտապես գոլ խփել»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս