16:26  ,  22 հոկտեմբերի, 2021

Չելոյանց. Մխիթարյանը չէր կարող խաղալ «Սպարտակում», քանի որ չէր ցանկանում

Երեւանի «Ուրարտուի» նախագահ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր եւ տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին առաջարկ է ստացել իրենից, սակայն հրաժարվել է տեղափոխվել «Սպարտակ»։

«Մխիթարյանը չէր կարող խաղալ «Սպարտակում», քանի որ նա չէր ցանկանում խաղալ «Սպարտակում»։ Ես նրան առաջարկեցի գրել այն գումարը, որը նրան առաջարկում են այլ ակումբում։ Հենրիխն ասաց, որը խնդիրը գումարը չէ, եւ ես ծափահարեցի։ Նրա երազանքը Անգլիայում խաղալն էր, եւ նա Գերմանիայից հետո իրականացրեց երազանքը»,- պատմել է Չելոյանցը «КомментШоу» հաղորդման ժամանակ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2010-2013-ին «Շախտյորում» խաղալուց հետո կարիերան շարունակեց Դորտմունդի «Բորուսիայում», իսկ 2016-ին տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2018-2020-ին էլ խաղաց Լոնդոնի «Արսենալում», այնուհետեւ տեղափոխվեց «Ռոմա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում