15:28  ,  22 հոկտեմբերի, 2021

Ռոմելու Լուկակուն բաց կթողնի մոտ 1 ամիս

Լոնդոնի «Չելսիի» 28-ամյա բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է Sky Sports-ը։

Լուկակուն վնասվածքը ստացել էր շվեդական «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում, անգլիական թիմը հաղթել էր 4։0 հաշվով։

Սպասվում է, որ Լուկակուն խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականների նոյեմբերյան հանդիպումներից հետո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Լուկակուն մասնակցել է 7 հանդիպման, խփել 3 գոլ։ Չեմպիոնների լիգայում անցկացրած 3 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս