14:54  ,  22 հոկտեմբերի, 2021

Դոնարուման ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դժգոհ է իր կարգավիճակից փարիզյան ակումբում եւ ցանկանում է փոխել թիմը, հաղորդում է todofichajes.com-ը։

Հնարավոր է՝ արդեն հունվարին Ջանլուիջի Դոնարուման վարձակալությամբ տեղափոխվի այլ թիմ։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։  

Եվրո-2020-ի լավագույն խաղացողը տանուլ է տալիս մրցակցությունը ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին։

Ֆրանսիական մամուլը գրում է, որ Նավասի դիրքերն ամուր են թիմի հարձակվողներ Նեյմարի եւ Լիոնել Մեսիի հետ ընկերական հարաբերությունների շնորհիվ։

Դոնարուման Եվրո-2020-ից հետո հինգ տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվել էր հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում