12:40  ,  22 հոկտեմբերի, 2021

«Կայրաթին» Բաքվից Ալմաթի վերադարձրած ինքնաթիռը բախվել է ավտոմեքենայի (ֆոտո)

Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին» Բաքվից Ալմաթի վերադարձրած ինքնաթիռը Ալմաթիի օդանավակայանում վայրէջքից հետո բախվել է օդանավակայանի ծառայողական ավտոմեքենայի։

«Կայրաթի» ֆուտբոլիստներն ու մարզիչները ստիպված են եղել մեկ ժամից ավելի սպասել ինքնաթիռում վթարային տարհանումից առաջ, հաղորդում է Sports.kz-ն։

Ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարի հետեւանքով ինքնաթիռում ոչ ոք չի տուժել։

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը թիմի հետ չէր մեկնել Բաքու Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում