11:04  ,  22 հոկտեմբերի, 2021

NBA-75. Բոլոր ժամանակների լավագույն 75 խաղացողները (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) 75-ամյակի կապակցությամբ լրագրողների, գործող եւ նախկին բասկետբոլիստների, մարզիչների, ակումբների ղեկավարների եւ գլխավոր մենեջերների քվեարկության արդյունքում կազմել է NBA–ի բոլոր ժամանակների 75 խաղացողների ցուցակը։ Ընդգրկվել է 76 բասկետբոլիստ, քանի որ վերջին երկու տեղերը զբաղեցրածները ստացել են հավասար միավորներ։

Քարիմ Աբդուլ-Ջաբար, Ռեյ Ալեն, Յանիս Ադետոկունբո, Կարմելո Էնթոնի, Նեյթ Արչիբալդ, Փոլ Արիզին, Չարլզ Բարքլի, Ռիք Բերի, Էլջին Բեյլոր, Դեյվ Բինգ, Լարի Բյորդ, Կոբի Բրայանտ, Ուիլթ Չեմբերլեն, Բոբ Քուզի, Դեյվ Քոուենս, Բիլի Քանինգեմ, Ստեֆեն Կարի, Էնթոնի Դեւիս, Դեյվ ԴեԲուշեր, Քլայդ Դրեքսլեր, Թիմ Դանքան, Քեւին Դյուրանտ, Ջուլիուս Իրվինգ, Պատրիկ Յուինգ, Ուոլթ Ֆրեյզեր։

 

Քեւին Գարնեթ, Ջորջ Գերվին, Հել Գրիր, Ջեյմս Հարդեն, Ջոն Հավլիչեկ, Էլվին Հեյս, Ալեն Այվերսոն, Լեբրոն Ջեյմս, Մեջիք Ջոնսոն, Սեմ Ջոնս, Մայքլ Ջորդան, Ջեյսոն Քիդ, Կավայ Լեոնարդ, Դեմիեն Լիլարդ, Ջերի Լուկաս, Կառլ Մելոուն, Մոզես Մելոուն, Փիթ Մարավիչ, Բոբ Մակադու, Քեւին Մաքհեյլ, Ջորջ Միկան, Ռեջի Միլեր, Էրլ Մոնրո, Սթիվ Նեշ, Դիրկ Նովիցկի։

Հակիմ Օլաջյուվոն, Շաքիլ Օ’Նիլ, Ռոբերտ Փերիշ, Քրիս Փոլ, Գերի Փեյթոն, Բոբ Պետիտ, Փոլ Փիրս, Սքոթի Պիպեն, Ուիլիս Ռիդ, Օսկար Ռոբերտսոն, Դեւիդ Ռոբինսոն, Դենիս Ռոդման, Բիլ Ռասել, Դոլֆ Շայես, Բիլ Շարման, Ջոն Սթոքթոն, Այզեյա Թոմաս, Նեյթ Տուրմոնդ, Ուես Անսելդ, Դուեն Ուեյդ, Բիլ Ուոլթոն, Ջերի Ուեսթ, Ռասել Ուեսթբրուք, Լենի Ուիլքենս, Դոմինիկ Ուիլքինս, Ջեյմս Ուորթ։

Այս ցուցակի 10 խաղացողներ հիմա էլ հանդես են գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ակումբներում. Լեբրոն Ջեյմս, Էնթոնի Դեւիս, Կարմելո Էնթոնի, Ռասել Ուեսթբրուք, Դեմիեն Լիլարդ, Կավայ Լեոնարդ, Ստեֆեն Կարի, Յանիս Ադետոկունբո, Ջեյմս Հարդեն, Քեւին Դյուրանտ, Քրիս Փոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ