10:20  ,  22 հոկտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. Շաբաթվա լավագույն գոլերի քառյակը, Բերգի գեղեցիկ գոլը՝ «Ռոմային»

Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի 16 հանդիպումներում գրանցված 47 գոլից ՈւԵՖԱ-ն ընտրել է լավագույն չորսը։

ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությունում շաբաթվա լավագույն գոլի կոչմանը հավակնում են ուկրաինական «Զարյայի» իրանցի հարձակվող Ալահյար Սայադմանեշի գոլը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դարպասը, նորվեգական «Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգի դիպուկ հարվածը իտալական «Ռոմայի» դեմ խաղում, չեխական «Յաբլոնեցի» հարձակվող Թոմաշ Չվանչարայի գոլը՝ դանիական «Ռանդերսին» եւ դանիական «Կոպենհագենի» կիսապաշտպան Պեպ Բիլի գոլը՝ հունական ՊԱՕԿ-ին։

Հիշեցնենք, որ «Գլիմտը» «Ռոմային» հաղթել է 6։1 հաշվով, «Զարյան» Սոֆիայի ԲԿՄԱ-ին պարտության է մատնել 1։0 հաշվով, «Յաբլոնեց» - «Ռանդերս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2, «Կոպենհագենը» ՊԱՕԿ-ին պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում