09:04  ,  22 հոկտեմբերի, 2021

Մոուրինյո․ Իմ մեղքն է

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Նորվեգիայի առաջնության առաջատար «Բոդյո-Գլիմտից» կրած 1։6 հաշվով սենսացիոն պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրոմ։

«Սա իմ մեղքն է։ Ես ցանկանում էի հանդիպումը սկսել հենց այդ կազմով՝ որոշ ֆուտբոլիստների տալով հանգստանալու հնարավորությունը, մյուսներին՝ խաղալու շանս։

«Ռոմայի» խաղացողների մի խմբի եւ մյուս խմբի միջեւ կա զգալի տարբերություն։ Եթե կարողանայի միշտ նույն կազմը դուրս բերել խաղադաշտ՝ ես կանեի։

«Բոդյու-Գլիմտը» ավելի բարձրակարգ թիմ էր, քան «Ռոման»։ Մրցակցի մեկնարկային կազմն ավելի ուժեղ էր, քան մերը»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ հռոմեական թիմի միակ գոլը խփել է իսպանացի հարձակվող Կառլես Սայոլը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Բոդյո-Գլիմտը» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ