00:08  ,  22 հոկտեմբերի, 2021

ԵԱ․ Հայաստանի 4 բռնցքամարտիկ եզրափակիչում է

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 4 մասնակից։

Ոսկե մեդալի համար կպայքարեն Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 51 կգ քաշային Օլիմպիական քոլեջը ներկայացնող  Հենրիկ Սահակյանը, Արցախի մարզադպրոցի սան, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և Շիրակի մարզը ներկայացնող 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Եզրափակիչները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում