23:28  ,  21 հոկտեմբերի, 2021

Մոուրինյոյի ղեկավարած թիմերից «Ռոման» առաջինն է, որը բաց թողեց 6 գոլ

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմերից իտալական «Ռոման» դարձավ առաջինը, որը նրա ղեկավարությամբ բաց թողեց 6 գոլ։ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում հռոմեական թիմը հյուրընկալվելիս 1։6 հաշվով պարտվեց Նորվեգիայի առաջնության առաջատար «Բոդյո-Գլիմտին»։

Մոուրինյոն անցկացրեց մարզչական կարիերայի 1008-րդ հանդիպումը։

Մոուրինյոյի նախորդ ամենախոշոր պարտությունը եղել էր «Ռեալում»։ 2010-ին Արքայական թիմը նրա գլխավորությամբ 0։5 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։

Մոուրինյոն գլխավոր մարզիչ է եղել նաեւ պորտուգալական «Վիտորիայում», «Ունիան Լեյրիայում», «Պորտուում», Լոնդոնի «Չելսիում»՝ երկու անգամ, Միլանի «Ինտերում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Տոտենհեմում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում