22:54  ,  21 հոկտեմբերի, 2021

Լոնդոնի «Տոտենհեմի» առաջին պարտությունը Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Նիդերլանդներում մրցեց «Վիտեսի» հետ եւ կրեց առաջին պարտությունն այս մրցաշարում։ Դաշտի տերերը հաղթանակ տարան նվազագույն հաշվով։

«Վիտեսը» 6 միավորով երկրորդն է, «Տոտենհեմն» ունի 4 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը ֆրանսիական «Ռենն» է, որը 2։1 հաշվով առավելության հասավ սլովենական «Մուրայի» նկատմամբ եւ վաստակել է 7 միավոր։ «Մուրան» 3 պարտություն է կրել։

G խումբ

«Վիտես» (Նիդերլանդներ) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Մաքսիմիլիան Վիտեկ, 78

«Մուրա» (Սլովենիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1։2

Միտյա Լոտրիչ, 20 - Սերու Գիրասի, 17, 11մ, Գաետան Լաբորդե, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում