Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Նիդերլանդներում մրցեց «Վիտեսի» հետ եւ կրեց առաջին պարտությունն այս մրցաշարում։ Դաշտի տերերը հաղթանակ տարան նվազագույն հաշվով։
«Վիտեսը» 6 միավորով երկրորդն է, «Տոտենհեմն» ունի 4 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը ֆրանսիական «Ռենն» է, որը 2։1 հաշվով առավելության հասավ սլովենական «Մուրայի» նկատմամբ եւ վաստակել է 7 միավոր։ «Մուրան» 3 պարտություն է կրել։
G խումբ
«Վիտես» (Նիդերլանդներ) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)
Մաքսիմիլիան Վիտեկ, 78
«Մուրա» (Սլովենիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1։2
Միտյա Լոտրիչ, 20 - Սերու Գիրասի, 17, 11մ, Գաետան Լաբորդե, 41
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում