22:35  ,  21 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» սենսացիոն պարտությունը՝ 1։6 (տեսանյութ)

Իտալական «Ռոման» անսպասելի պարտություն կրեց Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Նորվեգիայում մրցեց «Բոդյո-Գլիմտի» հետ, որը հաղթանակ տարավ 6։1 հաշվով ։

Հռոմեական թիմի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Կառլես Սայոլը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։

C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Բոդյո-Գլիմտը» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։

«Բոդյո-Գլիմտը» Նորվեգիայի առաջնության ընթացիկ առաջատարն է։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

«Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 6:1 (տեսանյութ)

Էրիկ Բոտհեյմ, 8, 52, Պատրիկ Բերգ, 20, Օլա Սոլբակեն, 71, 80, Ամալ Պելեգրինո, 78 - Կառլես Սայոլ 28

ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում