20:42  ,  21 հոկտեմբերի, 2021

ԵԱ. Էլիդա Քոչարյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը կպայքարի ոսկե մեդալի համար։

60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը մեկ րոպեում պայքարից դուրս թողեց մոդլովացի Կրիստինա Չիպեռին, հաղորդում է ՀԲՖ–ի ֆեյսբուքյան էջը։ Երկրորդ նոկդաունից հետո մոլդովացի մարզուհին չի կարողացել շարունակել պայքարը։

Հայ մարզուհին նոկաուտով հաղթանակ էր տարել նաև 1/4 եզրափակիչում` առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Կրիստինա Յուսչուկի նկատմամբ։

Հայ մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս