Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 85-րդ րոպեին խփեց 22-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
«Փյունիկը» 18 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի «Արարատը», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։
ԲԿՄԱ-ն 1 հաղթանակից եւ 9 պարտությունից հետո վերջինն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 0։1
Հովհաննես Հարությունյան, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում