19:19  ,  21 հոկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դեյլի Բլինդը ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Նոա Օկաֆորը («ՌԲ Զալցբուրգ»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Սեբաստիան Կոատեսը («Սպորտինգ»)։

Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի կայքում։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Ամստերդամի «Այաքսը» 4։0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային», ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» 3։1 հաշվով պարտության է մատնել գերմանական «Վոլֆսբուրգին», անգլիական «Լիվերպուլը» 3։2 հաշվով ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից», Լիսաբոնի «Սպորտինգը» 4։1 հաշվով առավելության է հասել թուրքական «Բեշիկթաշի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս